Դատարանը շարունակում է Արտաշատի՝ սպանության դեպքի ապացույցների ուսումնասիրությունը

Ապրիլի 29-ին Մասիսի Քրեական դատարանում շարունակվում էր Արտաշատում տեղի ունեցած սպանության գործի քննությունը։

Հերթական դատական նիստի ընթացքում Դատարանն ուսումնասիրում էր մեղադրյալների դեպքի վայրի և մեղադրյալի բնակության վայրի հարակից տարածքի զննության տեսագրությունները։

Նախքան հերթական տեսագրությանը անդրադառնալը մեղադրյալը անդրադարձավ նախորդիվ ուսումնասիրված տեսագրությանը և դրանում առկա հանգամանքներին։ Ի թիվս այլնի, խոսելով նախորդ տեսագրությունում երևացող դանակի մասին, նա նշեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ ներկայացված նկարագրությունը չի համապատասխանում այդ դանակին, հետևաբար այն չէր կարող հանցագործության գործիք լինել։ Մեղադրյալը խոսքի ընթացքում անհարգալից խոսք հնչեցրեց փաստաբանի նկատմամբ, ինչի համար դատարանը կիրառեց դատավարական սանկցիա, հայտարարեց նկատողություն։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև պաշտպան Աբգար Պողոսյանը, նա խնդրեց դատարանին հետևողական լինել, որ կողմերի արած հայտարարությունները լինեն հետազոտվող ապացույցների մասին, իսկ հակառակ դեպքում՝ ընդհատել դրանք, այսպիսով խնայելով ժամանակը։

Հաջորդիվ Դատարանն ուսումնասիրեց ներկայացվող մյուս տեսագրությունը։ Տեսագրությունների ուսումնասիրման ընթացքու, ժամանակ առ ժամանակ կողմերը Դատարանի ուշադրությունն էին հրավիրում կոնկրետ հատվածի վրա, որը կարիք ուներ առավել մանրամասն ուսումնասիրման։

Հերթական ապացույցի ուսումնասիրությունից հետո պաշտպան Հռիփսիմե Գասպարյանը ներկայացրեց նաև ձայնագրության արձանագրությունը՝ երկու կանանց, ովքեր քննարկում են թե ինչ բնույթի ցուցմունք է անհրաժեշտ տալ։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդիվ կշարունակվեն ուսումնասիրվել գաղտնալսումների արձանագրությունները։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 13-ին, ժամը 15։00-ին։

Մանրամասները տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել