Հունիսի 4-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, «Երևանի գինու օրերը» փառատոնի անցկացման կապակցությամբ Երևանում մի շարք փողոցների հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ։Քաղաքապետարանից։
«Հարգելի՝ քաղաքացիներ,
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 4-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները»,- նշված է հաղորդագրության մեջ:













