Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 7-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Iravaban.net-ը տեղեկանում է Նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Ստորագրվել են՝
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը,
- «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը,
- «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
- «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
- «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
- «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
- «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,
- «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,
- «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և
- «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:











