Կարևոր փոփոխություն՝ այլընտրանքային ծառայողների վճարների համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 7-ի չզեկուցվող որոշումը, որով նախատեսվում է փոփոխություն և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ»՝ կապված այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող քաղաքացիների դրամական բավարարման կազմակերպման հետ։

Նախագծի ընդունումը պայմանավորված է Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 23-ի նիստի եզրակացությամբ, որի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հրամանով 11 քաղաքացի ուղարկվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության՝ սահմանված վայրերում ծառայություն անցնելու համար։

Միաժամանակ հստակեցվել են ծառայության սկիզբների ժամկետները, ինչի արդյունքում անհրաժեշտ է կատարել հաշվարկային ճշգրտումներ։

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով սահմանված է ամսական դրամական բավարարում մինչև 30.000 դրամ, և նախագծով նախատեսվում է ապահովել 10 ծառայողների համար 11 ամսվա, իսկ 1 ծառայողի համար 10 ամսվա վճարումները՝ պետական բյուջեի շրջանակում համապատասխան կարգավորմամբ։

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Անհրաժեշտություն է առաջացել վճարելու 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 2026 թվականի փետրվարի 2-ի N 42-Ա հրամանով այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 10 ծառայողների 2026 թվականի ծառայության 11 ամիսների և 1 ծառայողի 2026 թվականի ծառայության 10 ամսվա համար օրենքով նախատեսված դրամական բավարարման գումարները։

 Կարգավորման նպատակը

Այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիներին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրամական բավարարման գումարների տրամադրում։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

 Ակնկալվող արդյունքը

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառույթների իրականացում։

 Ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։

 Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.2-րդ կետին՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, մասնավորապես օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորմանը, խտրականության դրսևորումների կանխմանը, ինչպես նաև իրավունքների իրագործման ապահովմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել