Լ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի մարտի 12-ին դասաժամի ընթացքում հարվածներ է հասցրել անչափահաս աշակերտի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Գործը 2026 թվականի մայիսի 8-ին մուտքագրվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Լ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով դպրոցի ուսուցչուհի, մանկավարժական գործընթացի հիմնական սուբյեկտ և պարտավորված լինելով մասնագիտական պատրաստվածության հիման վրա իրականացնել կրթության, ուսուցման և դաստիարակության նպատակաուղղված, կազմակերպված համակարգված գործունեութուն, 2026 թվականի մարտի 12-ին, դասաժամի ընթացքում անչափահաս՝ Ա… Օ …ի գլխին 2 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Լ․ Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք։
Լ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (2021թ. մայիսի 5-ի խմբագրությամբ) վերաբերում է անչափահասի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնությանը, որն իրականացվել է բռնություն գործադրելով կամ ծանրացնող հանգամանքներում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: