Հակակոռուպցիոն կոմիտեի երեք աշխատակիցներ Կոմիտեի նախագահի հրամաններով ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով, արդարադատության երրորդ դասի խորհրդական Լիանա Սանթրոսյանը, ս․թ․ մայիսի 6-ից ազատվել է կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից։Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հրամանի համար հիմք են հանդիսացել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև Լիանա Սանթրոսյանի դիմումը։

Մայիսի 7-ից, օրենսդրական նույն հիմքով և սեփական դիմումների հիման վրա զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ, արդարադատության  երկրորդ դասի խորհրդական Հարութ Բաղդասարյանը, արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ, արդարադատության  երկրորդ դասի խորհրդական Արման Հարությունյանը և Կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագորխությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայկ Սարիբեկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել