Ռ․ Ն․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով փոստատար, 2022 թվականի հունվարից հունիս ամիսներին յուրացրել է իրեն վստահված կենսաթոշակային և դրամական միջոցներից ընդհանուր 1.000.649 ՀՀ դրամ խոշոր չափերով գումար։ Գործը 2026 թվականի մայիսի 8-ին մուտքագրվել է Երևանի քրեական դատարան։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Ռ. Ն․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հունվարի 18-ից մինչև հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով «ՀայՓոստ» ՓԲ ընկերության 0041 փոստային բաժանմունքի փոստատար, օժտված լինելով բոլոր ւրեսակի փոստային առաքանիների, դրամական փոխադրությունների և կենսաթոշակ-նպաստների գումարների հասցեատերերին անվտանգ, ժամանակին և պատշաճ առաքումն ապահովելու, ինչպես նաև իր մոտ առկա կանխիկ դրամական միջոցները վերահսկելու և դրանց համապատասխանության և անվտանգ պահպանման համար պատասխանատվություն կրելու գործառույթներով, միասնական դիտավորությամբ հափշտակել է, յուրացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից կենսաթոշակների հատկացման նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերությանը տրամադրված և ընկերության կողմից նույն նպատակով իրեն վստահված իր օրինական տիրապետման ներքո գտնվող ընդհանուր խոշոր չափերով 1.000.649 ՀՀ դրամը:
Ռ․ Ն․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք։
Ռ․ Ն․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (05.05.2021թ. խմբագրությամբ) վերաբերում է խարդախությանը, որը կատարվել է խոշոր չափերով կամ ծանրացնող հանգամանքներում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:













