Գարեգին Նժդեհի փողոցում քաղաքապետարանի աշխատակիցների վրա հարձակման դեպքով 3 անձ է բերման ենթարկվել

Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի պատին՝ 9 քմ չափով փակցված է եղել կուսակցություններից մեկի գովազդային պաստառը, ինչը չի համապատասխանել գովազդի մասին օրենքի չափանիշներին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետները փորձել են ապամոնտաժել պաստառը, ինչի ընթացքում շենքի սեփականատերը երկու անձանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել վարչական շրջանի աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ 67 և 50-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ 29-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել