Այսպես. Ա Խ- ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ’ զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Սևան» սպասարկման գրասենյակի պետի պաշտոնը, անձնական դրդումներով և խմբային շահերից ելնելով, այն է’ Պ․ Ս․-ի կողմից կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի ձեռքբերումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով, Պ․ Ս․-ի օժանդակությամբ, 2016 թվականի դեկտեմբերի 28-ին կազմել է կեղծ փաստաթուղթ’ Ռ․ Պ․ և 2009 թվականի հոկտեմբերի 2-ին մահացած Լ․ Պ․ կողմից կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը 100.000 ՀՀ դրամ գումարով Պ․ Ս․-ին օտարելու վերաբերյալ պայմանագիր’ դրանում մտցնելով որպես վաճառողներ հանդիսացած Լ․ Պ․-ի և Ռ․Պ․-ի կեղծված ստորագրությունները:
Պ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խոչընդոտները վերացնելու համար, իր կողմից որպես գնորդ ստորագրելու եղանակով, օժանդակել է ՀՀ կամավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Սևան» սպասարկման գրասենյակի պետի պաշտոնը զբաղեցնող Ա․ Խ․ին, անձնական դրդումներով և խմբային շահերից ելնելով, այն է’ Պ․ Ս․ի կողմից կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի ձեռքբերումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով, 2016 թվականի դեկտեմբերի 28-ին կազմել կեղծ փաստաթուղթ’ Ռ․ Պ․-ի և 2009 թվականի հոկտեմբերի 2-ին մահացած Լ. Պ.-ի կողմից կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը 100.000 ՀՀ դրամ գումարով Պ․ Ս․-ին օտարելու վերաբերյալ պայմանագիր’ որպես վաճառողներ հանդիսացած Լ․ Պ․ և Ռ․ Պ․ ստորագրությունների կեղծմամբ:
Ա․ Խ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Պ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314 1-ին մասով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:













