Մայիսի 5-ին Բելառուսի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը։ Հայ դիվանագետին փոխանցվել է պաշտոնական բողոք և համապատասխան դիվանագիտական նոտա, հայտնում են СТВ-ի «Новости 24 часа» ծրագրում։
Բելառուսական կողմի հայտարարության համաձայն՝ բողոքի պատճառը հայկական կողմի վերջին գործողություններն են, որոնք գնահատվել են որպես ոչ բարեկամական։
Մինսկը, միաժամանակ ընդգծելով իր դիրքորոշումը խաղաղ երկխոսության և հարցերի դիվանագիտական կարգավորման օգտին, նշել է, որ պետությունը չի հանդուրժի ոչ դիվանագիտական քայլեր։
Դեպքը ներկայացվել է որպես վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության դրսևորում։













