Օրեր առաջ լուր տարածվեց, որ Վեդիում երկու անչափահաս աղջիկներ ենթարվել են սեռական բռնության, ավելի ուշ պարզ դարձավ, որ նրանք քույրեր են։ Դեպքը տեղի էր ունեցել գրեթե 2 ամիս առաջ։
Այսօր՝ մայիսի 5-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը անդրադարձել է տարածվող տեղեկություններին։
Ներքին գործերի նախարարությունից Iravaban.net-ին հայտնել են, որ փետրվարի 12-ին Վեդիի բաժնում տեղեկություններ են ստացվել, ըստ որի՝ մեկ անձ սեքուսալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։
«Բաժին է հրավիրվել նշված անչափահասի ծնողը, ումից ընդունվել է հաղորդում։ Կարճ ժամանակ անց մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Ապրիլի 22-ին նույն բաժնում նույնաբովանդակ տեղեկություններ են ստացվել արդեն 17 տարեկան աղջկա վերաբերյալ։ Ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,- նշել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Խոսնակը հավելեց,- «Բացարձակապես անհիմն են պնդումները, թե ՆԳՆ-ն որևէ դեպք է կոծկում։ Ընդհակառակը՝ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա են հրավիրվել քաղաքացիները բաժին, որոնցից էլ ընդունվել են հաղորդումներ։ Իսկ դրանից առաջ ոստիկանության չեն ստացվել ոչ ահազանգեր և ոչ էլ հաղորդումներ»։













