Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարգարիտ Ամյանը ընտրվել է ԴԸԺ-ի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ Մարգարիտ Ամյանը ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատական իշխանության տարածած հաղորդագրությունից։

«Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել Մարգարիտա Ամյանին։

Շնորհավորում ենք հանձնաժողովի նորընտիր անդամին և մաղթում արդյունավետ աշխատանք»,-ասված է հաղորդագրությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել