Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից անցկացվող ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայության ամրապնդում Հայաստանի մարզերում ծրագիրը միտված է ընտրողների իրավունքների, ընտրական բարեվարքության մեխանիզմների, ընտրություններում ապատեղեկատվության մեխանիզմների բացահայտմանը, մեդիագրագիտության, քաղաքացիական հասարակության մասնակցության ներգրավմանը, ինչպես նաև մոբիլիզացիայի վերաբերյալ կարողունակությունների զարգացմանը և իրազեկմանը Հայաստան Հանրապետության չորս մարզերում։ Ծրագրի թիրախային մարզերն են Շիրակը, Լոռին, Գեղարքունիքը և Տավուշը։
Ծրագրի սկզբում իրականացվում է վերապատրաստողների վերապատրաստում։ Չորս թիրախ մարզերից ներգրավված են երեք դեր ունեցող մասնակիցներ՝ երեքական տարածաշրջանային ՔՀԿ ղեկավարներ, տարածաշրջանային մեդիա ղեկավարներ և տարածաշրջանային իրավական ղեկավարներ, որոնք այժմ վերապատրաստվում են, այնուհետև արդեն իսկ իրենց ձեռք բերված գիտելիքներով և փորձով կիսվելու են մարզերում տարբեր ՔՀԿ ներկայացուցիչների, լրագրողների և իրավաբանների հետ։
Այնուհետև վերապատրաստված անձինք վերապատրաստելու են իրենց մարզի տարբեր համայնքների բնակիչներին մինչև ընտրությունները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան օնլայն տարբերակով անձամբ լսել Ադեպտ Մոլդովա միջազգային կազմակերպության փորձագետներ Իգոր Բոտանին և Պոլինա Պանայինտեին։ Միջազգային փորձագետները կիսվեցին արդեն իսկ ներդրված հաջողված փորձով։ Դասընթացների սկզբում դիտարկվում են ընտրողների իրավունքները և դրանց իրավական երաշխիքները, ապա քաղաքացիական մասնակցության դերը ընտրական գործընթացներում։ Մասնակիցները ուսումնասիրում են նաև ապատեղեկատվության բացահայտման գործիքները և ընտրական մեդիագրագիտության կարևոր սկզբունքները։ Վերջին մոդուլը նվիրված է ընտրական բարեվարքությանը և ընտրողների իրավունքների վերահաստատմանը։
Դասընթացը բաղկացած է տեսական բաղադրիչներից և խմբային առաջադրանքներից։ Յուրաքանչյուր յուրաքանչյուր մոդուլից առաջ մասնակիցներին տրամադրվում է գիտելիքների ստուգման նախնական հարցաշար, ապա նույն հարցաշարը տրամադրվում է սեսիայի ավարտին, դասընթացի արդյունավետությունը ստուգելու համար։ Հավասարաչափ բալանսավորված են և տեսական մասը, և գործնականը։



























