Վեդիում անչափահաս քույրերի գործով 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Այս մասին Iravaban.net-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հատկանիշներով»,- հայտնում են ՔԿ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել