Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 10 վագոն հացահատիկ եւ 2 վագոն ալյումին։

Հիշեցնենք, որ օրերս APA գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 10 վագոն պարարտանյութ՝ նշելով, որ արդեն իսկ 8 վագոն՝ 536 տոննա քաշով պարարտանյութ է ուղարկվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել