Երթևեկության կանոնները խախտած 19-ամյա վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը

Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և մեկ այլ մեքենայի հետ վթարի հեղինակ 19-ամյա վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Ապրիլի 23-ին Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչ Վ․ Մ․-ն  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով խախտել էր երթևեկության կանոնները և բախվել երթուղային տրանսպորտին և ևս մեկ մեքենայի։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով։

Մայիսի 6-ին ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ձերբակալել էին երիտասարդին, ավելի ուշ դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝  2 ամիս ժամկետով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել