Իրազեկում․ Նախընտրական քարոզչության կանոններ

Նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին, քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին։ Iravaban.net-ը տեղեկանում է ԿԸՀ-ից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրազեկող հոլովակ է հրապարակել Նախընտրական քարոզչության կանոնների վերաբերյալ։

Քաղաքային ծրագրերը նախընտրական քարոզչությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ի 24.00 Երբ և որ իրավիճակներում է արգելվում քարոզչությունը Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների հրապարակային միջոցառումների միջոցով ԶԼՄ-ներով այդ թվում կաբելային մալուխային ցանցով արբանյակային ով վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում քարոզչությունն արգելվում է։

Արդյո՞ք այս արգելքը տարածվում է նաև գովազդային վահանակների վրա տեղադրված քարոզչական պաստառների պարագայում։ Ոչ, վահանակների վրա տեղադրված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը չեն հեռացվում։ Ի՞նչ հարթակներով կարող է իր իրականացվել նախընտրական քարոզչությունը

Զանգվածային լրատվամիջոցներ, համացանց, քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր, հավաքներ, ընտրողների հետ հանդիպումներ ներսում և դրսում, համերգներ, ներկայացումներ, կինոցուցադրություններ, սպորտային և այլ միջոցառումներ, քաղաքական գուվազդ, օրենքով չարգելված այլ եղանակներ։

Ինչպե՞ս պետք է իրականացվի նախընտրական քարոզչությունը ԶԼՄ-ներով

Պետք է ապահովվի ոչ կողմնակալ ու ոչ խտրական լուսաբանում ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների, դաշինքների նկատմամբ։ Նախընտրական քարոզչության հետ չկապված հրապարակումները պետք է լինեն չեզոք։ Նախընտրական քարոզչություն չիրականացնելը հիմք չէ տվյալ կուսակցության դաշինքի վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու համար։

Ընտրությունների ժամանակ թեկնածուի, ընտրությունների մասնակից կուսակցության դաշինքի մասին տարածված տեղեկատվությունը պետք է հերքվի 24 ժամվա ընթացքում։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները չեն համարվում նախընտրական քարոզչություն։ Նման հաղորդագրությունները չպետք է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի, որպես թեկնածուի գործունեությունը լուսաբանող տեսաձայնային հոլովակներ, ֆիլմեր կամ նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ։ Ի՞նչը կարող է հանդիսանալ վարչական ռեսուրս։

Պաշտոնական դիրքը և ազդեցությունը, ենթակաների նկատմամբ իշխանությունը, պետական տեղական բյուջեն, գույքը, մեքենաները, պետական համայնքային շենքերը, ծառայողական ժամանակը, պաշտոնական տեղեկատվությունը։ Ե՞րբ է վարչական ռեսուրսի կիրառումը համարվում չարաշահում։ Երբ օգտագործվում է որևէ կուսակցության կամ թեկնածուի օգտին, օգտագործվում է ընտրողների վրա ազդելու համար օգտագործվում է ընտրական մրցակցությունը խաթարելու նպատակով։ Վարչական ռեսուրս են համարվում մարդկային, ֆինանսական, նյութական այն միջոցները, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, պայմանավորված հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ։ Վարչական ռեսուրսները ներառում են նաև ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տեղեկատվական միջոցները, Տարածքները, տրանսպորտային ու կապի միջոցները։

Ովքեր չեն կարող ներգրավվել նախընտրական քարոզչության շրջանակներում

Ընտրական հանձնաժողովների անդամները, հանրային ծառայության մեջ գտնվողները, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներ իրենց լիազորություններ իրականացնելիս կամ ի պաշտոն է հանդես գալիս, պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, քննչական մարմինների ղեկավարները և ղեկավարների տեղակալները, քննիչները։ Բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և կազմակերպությունները, քաղաքացիություն չունեցող անձինք, մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի անդամները, հաշվեքննիչ պալատի անդամները, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, ինքնավար մարմինների անդամները, բարձրագույն դատական խորհրդի անդամները, Հանրապետության նախագահը, դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունները և դիտորդները: Ազգային ժողովի պատգամավորին, համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը, բացառելով վարչական ռեսուրսների օգտագործում։ Հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները, նախընտրական քարոզչությունն արդյոք սահմանափակումների կիրառմամբ են իրականացնում։

Արգելվում է թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը, պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը, ընտրությունների ժամանակ առաջ առավելություն ստանալու համար։ Արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների:

Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչ քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից, բացառությամբ Հանրապետության նախագահի, վարչապետի, փոխվարչապետի, նախարարների, ԱԺ պատգամավորների:

Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը, թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ, խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել, խոստանալ ծառայություններ։ Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել, ասոցացվել, ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածու։

Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, կամ որոնց հիմնադիրը կամ ղեկավարը ընտրություններում առաջ դրվել է որպես թեկնածու, ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել