ԳԹԿ-ն զգուշացնում է դիմորդներին և ծնողներին

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնում է, որ համակարգի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ ընդունված հայտերի PDF փաստաթղթերի ուղարկման գործընթացում հնարավոր են ժամանակավոր ուշացումներ։ Այս մասին տեղեկանում ենք ԳԹԿ-ից։
«Հարգելի դիմորդներ և ծնողներ:
 Եթե Ձեզ տեղեկացվել է, որ հայտն ընդունված է, ապա համապատասխան PDF փաստաթուղթը հնարավոր է, որ ստանաք փոքր ուշացումով, քանի որ համակարգն այս պահին ծանրաբեռնված է։
 Խնդրում ենք չանհանգստանալ, որևէ խնդիր չկա, և փաստաթուղթն անպայման կուղարկվի։
Շնորհակալություն ըմբռնման համար»,- նշված է ԳԹԿ-ի հաղորդագրության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել