Iravaban.net-ը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում լրագրողի և օպերատոր-մոնտաժողի

Iravaban.net-ը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում ստեղծագործ և նախաձեռնող լրագրողի, ինչպես նաև օպերատոր-մոնտաժողի։ Սիրո՞ւմ ես գրել, վերլուծել ու պատմել կարևոր թեմաների մասին կամ ստեղծել դինամիկ ու ազդեցիկ վիդեոբովանդակություն։

Ցանկանո՞ւմ ես աշխատել իրավական և հանրային նշանակություն ունեցող բովանդակության հետ։

Միացի՛ր մեր թիմին։

📌 Լրագրող

🔹 Ի՞նչ ես անելու

  • Պատրաստելու ես արդիական նյութեր և հարցազրույցներ
  • Լուսաբանելու ես միջոցառումներ ու դատական նիստեր
  • Պատրաստելու ես հետաքննական նյութեր
  • Ստեղծելու ես վերլուծական և մարքեթինգային բովանդակություն
  • Հետևելու ես իրավական լրահոսին
  • Կատարելու ես խմբագրի կողմից տրվող այլ հանձնարարականներ

🔹 Ի՞նչ ենք փնտրում

  • հայերենի գերազանց իմացություն
  • լրագրության / հաղորդակցության կրթություն կամ փորձ
  • ստեղծագործ մտածողություն և նախաձեռնող մոտեցում
  • սոցիալական մեդիայի ու թվային գործիքների հմտություններ (լուսանկարչությունն ու վիդեո մոնտաժը կդիտվի որպես առավելություն)

🎥 Օպերատոր-մոնտաժող

🔹 Ի՞նչ ես անելու

  • Նկարահանելու ես հարցազրույցներ, միջոցառումներ և ռեպորտաժներ
  • Կատարելու ես տեսանյութերի մոնտաժ՝ տարբեր հարթակների համար
  • Ապահովելու ես նկարահանման տեխնիկական պատրաստվածությունը
  • Աշխատելու ես թիմի հետ՝ կոնտենտի գաղափարից մինչև վերջնական արդյունք
  • Ստեղծելու ես կարճ տեսանյութեր սոցիալական մեդիայի համար

🔹 Ի՞նչ ենք փնտրում

  • տեսանկարահանման և մոնտաժի փորձ
  •  Adobe Premiere Pro  իմացություն (After Effects, Photoshop և այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • կադրի, լուսավորման և ձայնի հիմունքների լավ տիրապետում
  • ստեղծագործ մոտեցում և արագ կողմնորոշվելու կարողություն
  • թիմային աշխատանքի հմտություններ

✨ Ինչո՞ւ Iravaban.net

  • դինամիկ և հետաքրքիր միջավայր
  • մասնագիտական վերապատրաստումներ
  • մասնագիտական աճ
  • աջակցող թիմ
  • իրավական ոլորտի առաջատար մասնագետների հետ համագործակցության հնարավորություն

📩 Դիմելու համար՝
Ուղարկիր CV՝ [email protected]
Վերնագիր՝ «Լրագրող» կամ «Օպերատոր-մոնտաժող»
Վերջնաժամկետ՝ 31 մայիս, 2026 թ.

Մեր թիմը կապ կհաստատի միայն ընտրված մասնակիցների հետ։ Աշխատանքի վարձատրությունը կախված է թեկնածուի փորձից և հմտություններից, կքննարկվի հարցազրույցի ընթացքում։

Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ստեղծվել և գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել