Ովքեր կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում, պայմանական դատապարտում կլինի, չհավատաք․ Վարդապետյան

Բոլոր նրանք, ովքեր կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում, պայմանական դատապարտում կլինի, չհավատաք: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և հավելել, որ ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ պայքարում իրավապահ համակարգը, և, մասնավորապես, Դատախազությունը խիստ է և հետևողական։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ցանկացած փորձ՝ խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը, հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը և հիշեցրել, որ ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. այս արարքների համար պայմանական դատապարտում չի կիրառվում: Սա Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել