Երթևեկության փոփոխություններ Դրոյի, Ֆուչիկի և Նելսոն Ստեփանյան փողոցներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նելսոն Ստեփանյան փողոցում:
Մասնավորապես`  Պավել Սաֆյան անցուղի և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկից մինչև Նելսոն Ստեփանյան 1/11 հասցեին հանդիպակաց ճանապարհահատված կանգառը կարգելվի:

Մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի  նաև Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում:
Մասնավորապես`  Դրոյի փողոց 4-րդ նրբանցք – Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև  Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի փողոցում:
Մասնավորապես`  Ֆուչիկի փողոց 27/45 հասցեի հանդիպակաց ճանապարհահատվածից մինչև Ֆուչիկի 30 հասցեին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել