Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների վճարումը կարող է զգալիորեն նվազեցվել օրենքով նախատեսված զեղչային համակարգի միջոցով։ ՀՀ Ճանապարհային ոստիկանության roadpolice.am հարթակում էլեկտրոնային ծանուցումների ակտիվացումը հնարավորություն է տալիս 20%-ով նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով ստացած տուգանքները։ Ինչպե՞ս՝
Քայլ 1. Մուտք գործեք roadpolice.am կայք
Նախ անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Եթե ֆիզիկական անձ եք, անհրաժեշտ է սեղմել «Ֆիզ․ անձանց համար» կոճակը, այնուհետև ընտրել «Սեփականատեր» կամ «Այլ» տարբերակը։ Պահանջվող բոլոր դաշտերը (հանրային ծառայությունների համարանիշ կամ անձնագրի տվյալներ) լրացնելուց հետո մուտք գործեք ձեր անձնական էջ։ Դուք կհայտնվեք «Տրանսպորտային միջոցներ» բաժնում, որտեղ տեսանելի կլինեն ձեր մեքենաների տվյալները։
Քայլ 2. «Ծանուցումներ» բաժինը
Մենյու հատվածում գտեք և սեղմեք «Ծանուցումներ» ենթաբաժնի վրա։
Քայլ 3. Էլեկտրոնային փոստի հասցեն
Բացված դաշտում անհրաժեշտ է ուշադիր լրացրնել էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «Կատարել» կոճակը։ Համակարգը ձեզ կտեղեկացնի՝ «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով»։
Քայլ 4. Հաստատել էլեկտրոնային փոստը
Մուտք գործեք ձեր էլ․ փոստ և գտեք [email protected] հասցեից ստացված նամակը։ Անհրաժեշտ է բացել նամակը և անցնել հաստատման հղումով։ Հղումով անցնելուց հետո դուք կրկին կհայտնվեք roadpolice.am կայքի «Ծանուցումներ» բաժնում, որտեղ կանաչ նշանը կվկայի, որ գրանցումը հաջողությամբ ավարտվել է։ (Տես կից լուսանկարը)
Զեղչը կիրառվում է միայն այն խախտումների համար, որոնք կատարվել են էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելուց հետո։
Խրախուսական նորմերից օգտվելու ևս մեկ հնարավորություն․ էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց և 20 տոկոս բունուսային բաղադրիչից օգտվելու դեպքում տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելով՝ կգործի նաև հավելյալ 30 տոկոս բոնուսային բաղադրիչով նվազեցումը։
Կարևոր է իմանալ՝ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
Ծանուցում` Սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում անհրաժեշտ է դիմել մասնագետի կամ իրավասու պետական մարմնի։












