ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս․թ․ մայիսի 8-ից հունիսի 5-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային համակարգից։
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 19 աշխատանքային օր տևողությամբ և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի մայիսի 8-27-ը ներառյալ և 2026 թվականի մայիսի 29-ից մինչև 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ:
Վարչապետի արձակուրդում գտնվելու ընթացքում 2026 թվականի մայիսի 8-27-ը ներառյալ և 2026 թվականի մայիսի 30-ից մինչև 2026 թվականի հունիսի 5-ը ներառյալ կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ 2026 թվականի մայիսի 29-ին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:













