Մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի։

Մասնավորապես, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը.

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • Հայաստանի Շնորհապետական կուսակցություն
  •  «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  • «Միասնության թևեր» կուսակցություն
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  • «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
  •  «Հայաստան» կուսակցությունների դաշինք
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
  • Հայ ազգային կոնգրես կուսակցություն
  • «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
  • «Հանրապետություն» կուսակցություն
  • «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
  • Ռեֆորմիստների կուսակցություն
  • «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
  • «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն։

Քաղաքական ուժերի մի մասն արդեն իսկ հրապարակել են մայիսի 8-ի քարոզարշավի ժամանակացույցը։

Մասնավորապես, ժամը 10:00-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի ԱԺ շենքի առջև, որտեղ տեղի կունենա կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը։ Իսկ երեկոյան 19։00-ին՝ Հաղթանակի զբոսայգում (Մայր Հայաստան հուշարձանի մոտ) տեղի կունենա օրն ամփոփող հիմնական միջոցառումը։

Ժամը 11:00-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից /Բաղրամյան 1/ կուսակցության ներկայացուցիչները կմեկնեն Երասխ, որտեղից էլ կսկսեն իրենց քարոզարշավը։

Գոշավանքում ժամը 11:00-ին կմեկնարկի «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ներկայացուցիչները կլինեն նաև Իջևանում և հարակից Աչաջուր, Ազատամուտ գյուղերում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 8-ին և 9-ին քարոզարշավ կանցկացնի Սյունիքի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները մայիսի 8-ին, ժամը 10։00 -ին կլինեն Գորայքում, 11։00 –ին՝ Անգեղակոթում, 12։00-ին՝  Բռնակոթում, 12։40-ին՝ Սիսիանում, 15։00-ին՝ Կոռնիձորում, 15։50-ին՝ Տեղում, 16։50-ին՝ Խնձորեսկում, 18։00-ին՝  Գորիսում, 19։ 30-ին՝  Շինուհայրում։

Մայիսի 9-ին, ժամը 12։00-ին ՔՊ ներկայացուցիչները կլինեն Ագարակում, 14։00-ին ՝Մեղրիում, 16։40-ին՝ Քաջարանում, 18։10-ին՝ Կապանում։  Ժամը 19։30-ին տեղի կունենա մեծ հավաք Կապանի Գ․ Նժդեհի հրապարակում։

Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավը կսկսի նախընտրական ծրագրի պաշտոնական ներկայացմամբ։

Ազգային-ժողովրդավարական բևեռը նույնպես քարոզարշավը կսկսի ԱԺ-ի շենքի դիմաց՝  մամուլի ասուլիսի ձևաչափով։

«Հայաստան» դաշինքը իր քարոզարշավը կսկսի ժամը 18:00-ից՝ Էջմիածնի «Անմար կրակի» հրապարակից։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը իր քարոզարշավը կսկսի 14:30-ին Երևանի  Հանրապետության 56/1 հասցեից։

Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել