Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսն ընդունել է Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական» գործունեության վերաբերյալ բանաձև։ Ըստ ԱՊԱ-ի, փաստաթուղթը կարդացել է փոխխոսնակ Զիյաֆաթ Ասգարովը։

Որոշման համաձայն՝ Միլի Մեջլիսը կասեցնում է Եվրոպական խորհրդարանի հետ ցանկացած համագործակցություն։ Կսկսվի նաև Միլի Մեջլիսի Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովին անդամակցությունը դադարեցնելու ընթացակարգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել