Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իրականացնում է դրամավարկային, ֆինանսական համակարգի և արտաքին հատվածի վիճակագրության հավաքագրում, ամփոփում և հրապարակում՝ համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 5րդ հոդվածի Է կետի և ԿԲ ռազմավարության դրույթների:
ԿԲ-ն հասարակությանը տրամադրում է հուսալի և ժամանակին վիճակագրական տվյալներ։ Բացի այդ, ներքին օգտագործման համար ԿԲ-ն իր լիազորությունների շրջանակներում հավաքագրում է լրացուցիչ վիճակագրական տվյալներ և իրականացնում է վերլուծություններ ու հետազոտություններ առանձին տնտեսական երևույթների մասով:
Վիճակագրական տվյալները, ինչպես նաև առանձին վերլուծությունների ու հետազոտությունների արդյունքները հրապարակվում են ԿԲ կայքում՝ համաձայն հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև պարբերական հրապարակումներում։