Իրավունքի և արդարության կենտրոն Հայաստանում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հանդիսանում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանն ու աջակիցը։ Մեր հիմնադրամը միտված է օժանդակելու երկրում իրավունքի գերակայության հաստատմանը՝ այն ընդունելով որպես ամուր պետականության և ժողովրդավարության երաշխիք։

Մեր առաքելությունը

«Թաթոյան» հիմնադրամի գործունեության արժեքները հստակ և պարզ են։ Մենք միտված ենք ձևավորելու երկարաժամկետ լուծումներ, որոնք կխթանեն հասարակության կայուն զարգացումն ու իրավական մշակույթի խորացումը։ Մեր առաքելությունը ձևավորվում է որպես պատասխան Հայաստանի առջև ծառացած ժողովրդավարական, իրավական և սոցիալական մարտահրավերներին՝ կենտրոնանալով համակարգային և գիտելիքահեն մոտեցումների վրա։

Մեր հիմնական ուղղություններն են՝

  • Երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը
  • Մարդու իրավունքների և սոցիալական արդարության ապահովումը
  • Գիտակրթական և հետազոտական գործունեության զարգացումը՝ հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով

Մարդու իրավունքների պաշտպանություն

Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր հիմնադրամի գործունեության հիմնաքարային ուղղություններից մեկն է։ Այդ իսկ պատճառով մեր մասնագետները իրենց ուժերն ուղղում են խախտումների համակարգային բացահայտմանը, փաստահավաք գործունեությանը և իրավական գնահատականների մշակմանը։

Կարևոր ենք համարում նշել նաև, որ հիմնադրամը ներկայացնում է զեկույցներ և իրավական դիրքորոշումներ միջազգային և գործընկեր կառույցներին՝ նպաստելով մարդու իրավունքների և սոցիալական արդարության պաշտպանությանը։

Ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդում

«Թաթոյան» հիմնադրամի երկրորդ կարևոր առաքելություններից է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը։ Այդ նպատակին հետևելով՝ մենք նպաստում ենք պետական և հասարակական ինստիտուտների կայացմանը, ինչպես նաև իրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը։

Մեր գործունեությամբ մենք նաև աջակցում ենք իրավական գործընթացների թափանցիկությանը, պատասխանատվության մեխանիզմների զարգացմանը և օրենքի հավասար կիրառման մշակույթի ձևավորմանը։

Գործունեության ուղղություններ

Մեր հիմնադրամի համար Արցախը և այնտեղ առկա մարտահրավերները ունեն իրենց կարևոր և նշանակալից դերը։ Մենք շարունակաբար միտված ենք լուսաբանելու Արցախի հետ կապված իրավական, հումանիտար և տեղեկատվական խնդիրները։

Հիմնադրամը իրականացնում է փաստահավաք և վերլուծական աշխատանքներ՝ արձանագրելով տեղի ունեցող զարգացումները, մարդու իրավունքների խախտումները և դրանց հետևանքները։

Ծրագրեր

Մենք ծավալում ենք մեր գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնկրետ խնդիրների հասցեագրման համար՝ համադրելով իրավական վերլուծությունը, հանրային իրազեկումը և փաստերի վրա հիմնված աշխատանքը։

Մեր առանցքային ծրագրերից է «Stop Fake News» նախաձեռնությունը, որի նպատակն է պայքարել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի ժողովրդի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվության դեմ։ Ծրագրի միջոցով հիմնադրամը նպաստում է փաստերի ստուգման մշակույթի ձևավորմանը և հանրային քննարկումների որակի բարձրացմանը։

  1. Դադարեցնենք կեղծիքների տարածումը

    Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագետները ծավալուն աշխատանք են կատարում Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները վեր հանելու և դրանց մասին աշխարհին տեղեկացնելու համար։ Ուսումնասիրություններում ու զեկույցներում ներկայացված են ադրբեջանական հայատյաց և ռասիստական քաղաքականության ապացույցներ։Զեկույցները տպագրվում և տարածվում են աշխարհի տարբեր երկրներում, ուղարկվում են միջազգային կառույցներին։Այդ աշխատանքի շնորհիվ ստեղծվում են ադրբեջանական կեղծիքներին հակադարձելու հիմքեր։

    3,777,700֏ է հավաքվել 20,000,000֏ թիրախից

Զեկույցներ և Հետազոտություններ

«Թաթոյան» հիմնադրամի զեկույցներն ու հետազոտությունները ուղղված են առանձին դեպքերի, գործընթացների և քաղաքականությունների խորքային իրավական վերլուծությանը՝ հատկապես այն իրավիճակներում, որտեղ առկա են զանգվածային և համակարգային մարդու իրավունքների խախտումներ։ Հիմնադրամը կենտրոնանում է միջազգային հանցագործությունների, էթնիկ զտումների, հարկադիր տեղահանությունների, ինչպես նաև բնակչության հիմնարար իրավունքների խախտման փաստերի իրավական գնահատման վրա։

Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, «Արբանէ» հիմնադրամը և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն հրապարակել են համատեղ զեկույց` «Ադրբեջանի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի խախտումները՝ հայերի նկատմամբ ռասսայական, էթնիկ խտրականության համատեքստում» խորագրով:

Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, «Արբանէ» հիմնադրամը և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն հրապարակել են համատեղ զեկույց` «Ադրբեջանի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի խախտումները՝ հայերի նկատմամբ ռասսայական, էթնիկ խտրականության համատեքստում» խորագրով:

Հաճախ տրվող հարցեր

Այստեղ կարող եք գտնել «Թաթոյան» հիմնադրամի հետ կապված հաճախակի տրվող հարցերի պատասխանները։

«Թաթոյան» հիմնադրամը իրականացնում է գործունեություն՝ ուղղված իրավունքի գերակայության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Հիմնադրամի հիմնական առաքելությունն է նպաստել երկրում սոցիալական և իրավական հավասարության հաստատմանը՝ օրենքի գերակայության սկզբունքով։

Հիմնադրամը գործում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև հանրային իրազեկման և հետազոտական գործունեության ոլորտներում։

«Թաթոյան» հիմնադրամին կարելի է աջակցել դրամաշնորհների միջոցով, ինչպես նաև միանալ մեր գործունեությանը որպես կամավոր։

Skip to content