Փոփոխություններ են նախատեսվում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը նպատակ ունի ի կատարումն 2023-2026 հակակոռուպցիոն ռազմավարության՝
  • կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, միևնույն ժամանակ գործող կարգավորումները համապատասխանեցնելով Սահմանադրական դատարանի դիրքորոշումներին,
  • հստակեցնել հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակներով բռնագանձման ենթակա գույքի շրջանակը,
  • սահմանել չափանիշներ՝ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձին պատկանող գույքի բռնագանձման համար,
  • պաշտոնատար անձի պաշտոնավարման ավարտից հետո սահմանել 10 տարի ժամկետ՝ վերջինիս պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու համար,
  • հստակեցնել նույն գույքի առնչությամբ կրկին ուսումնասիրություն սկսելու և իրականացնելու կարգը,
  • նվազեցնել ուսումնասիրության փուլում կնքվող հաշտության համաձայնությամբ պետությանը փոխանցվող գույքի արժեքի նվազագույն շեմը՝ 75%-ից դարձնելով 60%։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ինստիտուտի արդյունավետությունը, լուծել ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել