Մրցույթ

Մասնակցեք «Կանայք բիզնեսում» մրցույթին

Լրացրեք հայտը, ներկայացրեք Ձեր բիզնեսը և հնարավորություն ստացեք հաղթելու ինչպես դրամական մրցանակներ, այնպես էլ կրթական ծրագրերից անվճար օգտվելու հնարավորություն։

Մրցույթի փուլեր

  • Մարտի 23 – Ապրիլի 7 | Հայտերի ընդունում. Լրացրեք առցանց հայտը և ներկայացրեք Ձեր բիզնեսի պատմությունը:

  • Ապրիլի 8 – 25 | Նախնական ընտրություն. Մեր փորձագետները կուսումնասիրեն բոլոր հայտերը և կընտրեն լավագույն 10 մասնակիցներին:

  • Ապրիլի 25 | Քվեարկության մեկնարկ. 10 լավագույնների լուսանկարները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում՝ հանրային քվեարկության համար:

  • Մայիսի 7 | Ամփոփում. Կհայտարարվեն մրցույթի հաղթողները:

Գնահատման չափորոշիչներ

  • Մասնագետների ընտրության հիմքում ընկած են հետևյալ չափորոշիչները.

    • Զարգացում. Բիզնեսի ընդլայնման պոտենցիալը։
    • Նորարարություն. Նոր գաղափարներ, ծառայություններ կամ արտադրանք:
    • Ազդեցություն. Ներդրում համայնքի զարգացման գործում:
    • Կայունություն. Ճգնաժամեր և դժվարություններ հաղթահարելու Ձեր փորձը:
    • Աճ. Նոր հմտությունների կիրառումը բիզնեսի մեջ:

Մրցանակներ

  • 3 հաղթող, որոնցից յուրաքանչյուրը կստանա 250,000 դրամ:
    *1-ին հաղթող՝ ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում ամենաշատ «լայք» ստացած մասնակիցը:
    *Մյուս 2 հաղթողներ՝ ընտրված մեր մասնագիտացված հանձնաժողովի կողմից:

  • Հատուկ մրցանակ. 100 մասնակից կստանա հնարավորություն՝ անցնելու ֆինանսական գրագիտության 1-ամսյա անվճար դասընթաց:

Հայտերի ընդունման փուլն ավարտված է։