Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

07.05.2026 29.05.2026
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը և պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին 
Մնաց {days} օր
0 57

07.05.2026 24.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 148-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եկամտային մասում  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի հետ փոխադարձ հաշվարկների ճշտման արդյունքում «պետական հողերի վարձակալությունից եկամուտներ» տողում պլանի ավելացմամբ, ինչպես նաև «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում տրամադրված գումարի՝ որպես այլ եկամուտ, «Սոցիալական որոշ խմբերի մինչև 5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովման ծրագրով՝ ընթացիկ սուբվենցիաներ համայնքին տողով տրամադրված գումարի արտացոլման անհրաժեշտությամբ , ինչպես նաև  մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին»  օրենքի  13-րդ հոդվածի 5-րդ  կետը։
Մնաց {days} օր
0 110

07.05.2026 22.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 193

07.05.2026 22.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 387-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝ -  բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը, -  ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման  արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը, - Ֆինանսների նախարարության կողմից բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունն ստանալուց հետո քննարկման և որոշման կայացման համար սահմանված 14 աշխատանքային օրը փոխարինվում է 10 աշխատանքային օրով։
Մնաց {days} օր
0 221

06.05.2026 21.05.2026
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել սեփականության սեփականատիրոջ և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների կողմից գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում գնահատողի` պատահականության սկզբունքով հատուկ ծրագրի միջոցով ընտրության կարգը:
Մնաց {days} օր
0 215

06.05.2026 21.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ  Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառում խրախուսվում է կայուն և կանաչ շինարարության միջազգային հավաստագրման հետևյալ համակարգերի կիրառումը՝ որպես կամավոր կիրառվող գործիքներ քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում․
Մնաց {days} օր
0 268

06.05.2026 22.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ստուգումների ընթացքն առավել արդյունավետ դարձնել՝ համապատասխան ստուգաթերթերում ներառելով հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելմանը և հսկողության վերաբերյալ սահմանված պահանջները։  
Մնաց {days} օր
0 330

06.05.2026 21.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շշալցված կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների հաշվին լրացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ  արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի  սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։
Մնաց {days} օր
0 414

05.05.2026 20.05.2026
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ/ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման, ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն և 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Ն որոշումների կատարման շրջանակներում ՀՀ կառավարությունն ներկայումս իրականացնում է 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման մեծածավալ պետական ծրագիրը։ Այս առումով, արդեն կառուցված և վերակառուցված շենքերի շահագործումն ու պահպանումը (ներառյալ՝  ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը) առաջնային նշանակություն ունեն և պետք է իրականացվեն կոնստրուկցիաների, ինժեներական համակարգերի և տեխնիկական սարքավորումների գործառնական վիճակի ապահովման, ներքին հարդարման բավարար մակարդակի պահպանման, ինչպես նաև ընթացիկ նորոգման և սպասարկման գործառույթների պատշաճ կատարման համար:
Մնաց {days} օր
0 233
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: