Jump to content

CryptoNote

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CryptoNote
պատկերանիշ
Տեսակցանցային արձանագրություն
Գրված է՝C++
ՕՀWindows, GNU/Linux?, մաքՕՍ և յունիքսանման օպերացիոն համակարգ
Վերջին կայուն տարբերակ0.8.9 (մայիսի 21, 2014)[1][2]
ԱրտոնագիրMIT արտոնագիր
Կայքcryptonote.org և cryptonote.me
Ելակոդgithub.com/cryptonotefoundation/cryptonote

CryptoNote, կրիպտոարժույթների համար նախատեսված բաց կոդով կրիպտոգրաֆիկ արձանագրությունների և ֆունկցիոնալ կանոնների կիրառական շերտի կոդային բազա, որի նպատակն է վերացնել Bitcoin բլոկչեյնում առկա ճարտարապետական թերությունները (մասնավորապես՝ տրանզակցիաների հրապարակայնությունն ու հետագծելիությունը)[3][4]։

Այս արձանագրության հիման վրա գործարկվում են գաղտնիության բարձր մակարդակ և ապակենտրոնացում ապահովող մի քանի կրիպտոարժույթներ, այդ թվում՝ Monero[5], Zano[6], MobileCoin և Safex Cash կրիպտոարժույթները[7][8][9][10]։

CryptoNote-ի սկզբնական հեղինակ Նիկոլաս վան Սաբերհագենի իրական ինքնությունը մնում է անհայտ[11]։ Արձանագրության մաթեմատիկական ապարատն ու միոտիվացիոն հիմքերը նկարագրված են «CryptoNote Whitepaper» (սպիտակ գիրք) տեխնիկական փաստաթղթում, որը լույս է տեսել երկու հրատարակությամբ՝ 2012 և 2013 թվականներին[12][13]։ 2012 թվականի ամռանը թողարկված Bytecoin-ն առաջին կրիպտոարժույթն էր, որն ինտեգրել է այս տեխնոլոգիան։ Հետագայում մի քանի մշակողների թիմեր գործարկել են իրենց սեփական ցանցերը (forks, ճյուղավորումներ)՝ հիմնվելով Bytecoin-ի կոդի վրա։ CryptoNote կոդային բազայի համահեղինակներից մեկը՝ Անդրեյ Սաբելնիկովը, Bytecoin նախագծում իր աշխատանք ավարտելուց հետո, մշակել է Boolberry կրիպտոարժույթը, որի կոդն էլ հետագայում հիմք է հանդիսացել Zano բլոկչեյն հարթակի ստեղծման համար[6][14][15]։

Ինչպես Bitcoin-ի ցանցում, այնպես էլ CryptoNote-ում մայնինգի մասնակիցները պարգևատրվում են բլոկի վավերացման կրիպտոգրաֆիկ խնդիրների լուծումներ գտնելու համար: Սակայն CryptoNote-ում Bitcoin-ին բնորոշ թողարկման աստիճանական կորը փոխարինվել է սահուն (հարթ) կորով, որտեղ մայնինգի պարգևատրումը նվազում է յուրաքանչյուր հաջորդ բլոկի հետ[16]։

Այնուամենայնիվ, CryptoNote արձանագրության առանձին ինտեգրումներում կիրառվել են նաև էմիսիայի այլ մոդելներ․ մասնավորապես՝ Safex բլոկչեյնում օգտագործվում է ոչ գծային S-կոր (S-curve)[Ն 1], որի ճարտարապետությունը նախագծվել է նորարարությունների տարածման տեսության (անգլ.՝ Diffusion of Innovations)[17] ներդրման մոդելին համապատասխան[18]։ Ի տարբերություն Bitcoin-ի (որտեղ թողարկումը սկսվում է առավելագույն տեմպով և 4 տարին մեկ կիսվում է) կամ ստանդարտ CryptoNote-ի \____ (որտեղ պարգևը սահուն նվազում է ամեն բլոկի հետ), Safex-ի էմիսիան կրկնօրինակում է շուկայի իրական վարքագիծը _/\_ (սկզբում աճող, գագաթնակետին հասնող, ապա նվազող)[19]։ Այսպիսով, S-կորը ցույց է տալիս, որ Safex-ը փոխել է CryptoNote-ի բազային կոդը, որպեսզի մետաղադրամների թողարկման արագությունը համապատասխանի տեխնոլոգիայի իրական մասսայականացման (adoption) տեմպերին։

CryptoNote-ի վրա հիմնված կրիպտոարժույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

CryptoNote արձանագրության միջոցով մշակվել են մի քանի կրիպտոարժույթներ: 2012 թվականին թողարկված Bytecoin-ը (BCN) այս արձանագրության առաջին գործնական ինտեգրումն է[20][21]։ Monero-ն (XMR), որը Bytecoin-ի 2014 թվականի ֆորկն է (fork, ճյուղավորում), ներմուծել է մի շարք փոփոխություններ, ինչպիսիք են բլոկի ձևավորման երկու չոպեանոց ժամանակհատվածը և էմիսիայի վերանայված ժամանակացույցը[22]։

Այլ նախագծերի թվում են Boolberry-ն (BBR), որը փորձարկել է այլընտրանքային հեշավորման ֆունկցիաներ և բլոկչեյնի տվյալների սեղմում/կրճատում (blockchain pruning)[23], Dashcoin-ը (DSH), որը մեծապես պահպանել է Bytecoin-ի տեխնիկական կառուցվածքը՝ փոփոխելով միայն դրամական զանգվածի ծավալը (circulating supply)[24]։ Իր հերթին, DigitalNote-ը (XDN) ընդլայնել է բազային կոդը՝ ավելացրել է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են կոդավորված հաղորդագրությունները և բազմաստորագրության (multisig) աջակցությունը[25]։ Իսկ DarkNetCoin-ը (DNC) ինտեգրել է DarkNetSpace հարթակին և բլոկի պարգևատրումների մի մասը հատկացրել է էկոհամակարգի զարգացմանը[26][27]։ Pebblecoin-ը (XPB) օգտագործել է հիշողության հզորություն պահանջող (memory-bound) Proof-of-Work ապացույցի ալգորիթմ[23], իսկ Quazarcoin-ը (QCN) սկիզբ է առել որպես Bitmonero-ի վերագործարկում՝ նախքան ապակենտրոնացված ֆայլային պահեստավորման վրա կենտրոնանալը: Ավելի ուշ շրջանի նախագծերից են 2017 թվականին թողարկված բրազիլական Quan Classic կրիպտոարժույթը և AEON-ը՝ Monero-ի թեթևացված ֆորկը:

  1. S-կորը (S-curve) տնտեսագիտական, սոցիոլոգիական և տեխնիկական մոդել է, որը պատկերում է նոր տեխնոլոգիաների կամ արտադրանքի տարածման և ընդունման (adoption) ոչ գծային ընթացքը ժամանակի մեջ: Մոդելը հիմնված է Էվերեթ Ռոջերսի «Նորարարությունների տարածման տեսության» վրա։ Ըստ այս տեսության՝ ցանկացած նոր տեխնոլոգիա հասարակության կողմից ընդունվում է երեք հիմնական փուլով, որոնք գրաֆիկորեն հիշեցնում են լատինական S տառը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Release 0.8.9 — 2014.
  2. Release 0.8.9 — 2014.
  3. «CryptoNote v 2.0» (PDF). cryptonote.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-10-28-ին. Վերցված է 2018-12-21-ին.
  4. Yu, Jiangshan; Au, Man Ho Allen; Esteves-Verissimo, Paulo (2019), «Re-thinking untraceability in the CryptoNote-style blockchain», IEEE CSF 2019, Արխիվացված օրիգինալից 2024-08-04-ին, Վերցված է 2024-10-18-ին
  5. Aeeneh, Sina; Chervinski, Joao Otavio; Yu, Jiangshan; Zlatanov, Nikola (2021-05-03). «New Attacks on the Untraceability of Transactions in CryptoNote-Style Blockchains». 2021 IEEE International Conference on Blockchain and Cryptocurrency (ICBC). IEEE. էջեր 1–5. doi:10.1109/ICBC51069.2021.9461130. ISBN 978-1-6654-3578-9.
  6. 1 2 Nelson, Rob (2024-05-13). «Zano emphasizes importance of 'confidential assets' in evolution of crypto». TheStreet Crypto: Bitcoin and cryptocurrency news, advice, analysis and more (անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
  7. «Forkmaps». forkmaps. Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին. Վերցված է 2019-03-21-ին.
  8. «Signal Adds Payments—With a Privacy-Focused Cryptocurrency». Wired (ամերիկյան անգլերեն). ISSN 1059-1028. Արխիվացված օրիգինալից 2021-04-08-ին. Վերցված է 2021-04-09-ին.
  9. Yu, Jiangshan; Au, Man Ho Allen; Esteves-Verissimo, Paulo (2019), «Re-thinking untraceability in the CryptoNote-style blockchain», IEEE CSF 2019, Արխիվացված օրիգինալից 2024-08-04-ին, Վերցված է 2024-10-18-ին
  10. Torres, Wilson Alberto; Kuchta, Veronika; Steinfeld, Ron; Sakzad, Amin; Liu, Joseph K.; Cheng, Jacob (2019), «Lattice RingCT v2.0 with Multiple Input and Output Wallets», ACISP 2019, Արխիվացված օրիգինալից 2025-01-29-ին, Վերցված է 2024-10-18-ին
  11. «Meet North Korea and Lana Del Rey's new favorite cryptocurrency». The Daily Dot (անգլերեն). 2018-02-09. Արխիվացված օրիգինալից 2018-02-09-ին. Վերցված է 2018-12-21-ին.
  12. «Cryptonote v. 1.0» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014-06-20-ին.
  13. «CryptoNote v 2.0» (PDF). cryptonote.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-10-28-ին. Վերցված է 2018-12-21-ին.
  14. «Part II of The Future of Zano & the Cryptonote Protocol w/ Andrey Sabelnikov | EPI 307». www.audacy.com. Վերցված է 2025-01-16-ին.
  15. «Monero inception and history. How did Monero get started, what are its origins and which are important historical events of its development?». Monero Stack Exchange (անգլերեն). Վերցված է 2025-01-16-ին.
  16. Cryptonote, 2024-12-28, Արխիվացված օրիգինալից 2025-01-08-ին, Վերցված է 2025-01-16-ին
  17. «Innovation Diffusion». IPBA® Connect (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-05-26-ին.
  18. «Safex Bluepaper 2018 (revised November 2020)» (PDF). GitHub. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-04-26-ին. Վերցված է 2022-04-29-ին.
  19. Ago, Aussieslothin #cryptocurrency • 8 Years (2018-04-12). «SAFEX - A brief history and its potential for the future?». Steemit (անգլերեն). Վերցված է 2026-05-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. Antonopoulos, Andreas M. (2015 թ․ մարտի 6). Mastering Bitcoin: Unlocking Digital Cryptocurrencies. Sebastopol, California: O'Reilly Media. էջ 227. ISBN 978-1-4493-7404-4.
  21. «What Is Bytecoin? Introduction to BCN». Crypto Briefing. The Analyst Team. 2018 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 22-ին.
  22. Wilson, Tom (2019 թ․ հունիսի 11). «'Privacy coin' Monero offers near total anonymity». Reuters. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. 1 2 «What is the CryptoNight mining algorithm, and how does it work?». Cointelegraph. 2023 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2023-10-05-ին. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 22-ին.
  24. Ferdous, Md. Sadek; Chowdhury, Mohammad Jabed Morshed (2020 թ․ փետրվարի 7). «Blockchain Consensus Algorithms: A Survey». arXiv:2001.07091 [cs.DC].
  25. DeFranco, Michael (2015 թ․ օգոստոսի 26). «Messaging And Mobile In Financial Services». Forbes. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 22-ին.
  26. CryptoCoinLabs/darknetspace, CryptoCoinLabs, 2025-05-15, Վերցված է 2025-12-29-ին
  27. «DarkNetSpace and DarkNetCoin». CryptoNote. Արխիվացված է օրիգինալից 2020-09-20-ին. Վերցված է 2025-12-29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]