Jump to content

.example

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.example
Տեսակվերին մակարդակի դոմեն և example?
Ներդրվել է1999
Փյունիկոդexample

.example, ինտերնետային ինժեներիայի աշխատանքային խմբի (IETF) կողմից ստեղծված դոմենային անուն, չի կիրառվում որպես վերին մակարդակի դոմեն համացանցի դոմենային անունների համակարգում[1]։

Գրանցված DNS դոմեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ինտերնետային ինժեներիայի աշխատանքային խումբը (IETF) հաստատեց պիտակները՝ example, invalid, localhost և test, որպեսզի դրանք չտեղադրվեն դոմենային անունների համակարգի արմատային դոմենների գոտում[2]։

Այս վերին մակարդակի դոմենային անունների պահպանման նպատակը հակասությունների և շփոթության հավանականությունը նվազեցնելն է։ Դա հնարավորություն է տալիս օգտագործել այդ դոմենները փաստաթղթավորման նպատակներով կամ տեղական նպատակներով։

Վերին մակարդակի ․example դոմենը հատուկ նախատեսված է օգտագործման համար փաստաթղթաշրջանառության կամ այլ տեխնիկական աշխատանքներում, երբ դոմենային անունները ներկայացվում են որպես օրինակներ՝ Դոմենային անունների համակարգի (DNS) կամ համացանցային որևէ հասկացություն բացատրելու կամ ցուցադրելու նպատակով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Example Domain». example.com. Վերցված է 2025-11-10-ին.
  2. «Example Domains». www.iana.org. Վերցված է 2025-11-10-ին.
  3. «Доменная зона EXAMPLE, регистрация доменов EXAMPLE». www.general-domain.ru. Վերցված է 2025-11-10-ին.