Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ռազմավարական օրակարգը և ՀՀ-ԵՄ կապերը
Հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ:

Գերմանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական ընտրությունների և հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ուղուն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության հարցեր. երկուստեք ընդգծվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը:

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ տեսլականը:

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը
Հունիսի 16-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը:

Ալեք Մանուկյան (1901–1996 թթ.)՝ ամերիկահայ հայտնի գործարար և մեծ բարերար: Ծնվել է Քասաբայում, Զմյուռնիայի մոտ (Իզմիր)։ Տեղի հայկական դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է տարբեր վայրերում՝ ձեռք բերելով ձեռներեցության նշանակալի փորձ։

1920 թ․ տեղափոխվել է ԱՄՆ և 1924 թ-ից հաստատվել Դետրոյթում (Միչիգան նահանգ), որտեղ աշխատել է ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող մի շարք գործարաններում։
1929 թ. հիմնել է սեփական ձեռնարկությունը՝ «Մասքո կորպորացիան», որն սկզբում զբաղվել է ավտոարդյունաբերական պահեստամասերի արտադրությամբ, ապա ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ շնորհիվ «Դելտա» միաբռնակ ծորակի և սանտեխնիկական սարքավորումների արտադրության։

1930 թ. անդամագրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ) և որպես նախագահ պաշտոնավարել 1953-1989 թթ.։ Նրան հետագայում փոխարինել է դուստրը՝ Լուիզ Սիմոնը:

1942 թ. իր կնոջ՝ Մարի Մանուկյանի հետ հիմնել է Ալեք և Մարի Մանուկյան հիմնադրամը և մեծ գումարներ նվիրաբերել հայկական ծրագրերի իրականացմանը բազմաթիվ երկրներում՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Հոլանդիա, Ֆրանսիա, Լիբանան, Երուսաղեմ, Իրան, Ավստրալիա։ Էական ներդրումներ ուղղվել են եկեղեցու, դպրոցների, մշակութային կենտրոնների, գրադարանների, ծերանոցների կառուցմանը և բարենորոգմանը, համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը, երիտասարդական կազմակերպությունների աջակցմանը:

Բարեգործական ավանդի համար արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեծարման, մի շարք համալսարանների պատվավոր դոկտորի կոչումների: 1994 թ. նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և հանձնվել Հայրենիքի շքանշան: Հայաստանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում նրա անունով անվանակոչվել են դպրոցներ ու փողոցներ:

Մեծ բարերարի և նրա կնոջ աճյունները հանգչում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում՝ իրենց իսկ նվիրաբերությամբ կառուցված «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան դիմաց:

Դիմերես՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և GRATITUDE» մակագրությունները:

Դարձերես՝ Ալեք Մանուկյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Անվանական արժեքը՝ 10 000 դրամ

Թողարկման քանակը՝ 300 հատ։

Գնաճի արագացում և դրամավարկային զսպող դիրքի պահպանում․ ֆիննախը ներկայացրել է տնտեսական ցուցանիշները Հայաստանում
2025 թվականին ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը: Հաշվետու շրջանում հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, չեզոքին մոտ` խորհրդարանական հանձնաժողովում հատնել է  ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 2025 թվականին աճել են կապիտալ ծախսերը՝ հասնելով ՀՆԱ-ում 6,2 %-ի: Ծախսերը հիմնականում ուղղված են եղել մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը: Անդրադառնալով ՀՆԱ-ի համեմատությամբ պարտքի նվազմանը՝ զեկուցողը նշել է, որ այն կազմում է 47,3 %՝ 2024 թվականի 48 %–ի համեմատ:

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/HASMIK-DIL-15-06-VAHE-FINNAX.mp3"></audio>

Տնտեսական աճի կայուն տեմպեր ԱՄՆ–ում ու Չինաստանում,  դանդաղում եվրագոտում, տնտեսական աճի անկում ՌԴ–ում։ Ֆինանսների նախարարությունում ամփոփում են այս տարվա առաջին եռամսյակի համաշխարհային տնտեսական միտումները։  Գնաճն արագանում է ամբողջ աշխարհում։ ԵԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է, գնաճի հետ կապված ռիսկեր կան ամբողջ աշխարհում։ Եվրոպական կենտրոնական բանկը, հունիսյան նիստի արդյունքներով, 25 տոկոսային կետով բարձրացրել է հիմնական տոկոսադրույքները։ Որոշումը լիովին համընկել է վերլուծաբանների և ֆինանսական շուկաների սպասումներին։ Սա ԵԿԲ-ի կողմից տոկոսադրույքների առաջին բարձրացումն է՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր․

«Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը լրացուցիչ գնաճային ճնշում է ստեղծում։ Մերձավոր Արևելքի պատերազմը նպաստում է գնաճի ցուցանիշի աճին, և տոկոսադրույքների բարձրացման որոշումը լիովին համապատասխանում է այն տարբեր սցենարներին, որոնցով այս շոկը կարող է ազդել եվրագոտու միջնաժամկետ կանխատեսումների վրա»։

Հայաստանի տնտեսության վրա ազդեցության թվային տվյալներ դեռ չկան։ Հստակ է,  որ գնաճն անհանգստացնող է ամբողջ աշխարհում, ասում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․

«Գնաճի արագացում և դրամավարկային զսպող դիրքի պահպանում ունենք ։ Գնաճը մայիսին ԱՄՆ–ում 4,2 % է։ Եվրագոտում` 3,2 %, Չինաստանում` 1,2 %։ Ռուսաստանի Դաշնությունում դանդաղել է` հասնելով 5,3 %–ի։ Հիմնական ապրանքների գները առաջին եռամսյակում աճել են։ Նավթի գինը աճել է 6,4 %–ով ՝ կազմելով 81 դոլար մեկ բարելի դիմաց, բայց մայիսին արդեն այն կազմում է 108 դոլար, այսինքն՝ 67,5 %–ով է աճել։ Պղնձի գինը աճել է 37,2 %–ով կազմելով 12․830 դոլար, բայց մայիսին արդեն կազմել է 13․540 դոլար»։

Պարենի համաշխարհային շուկայում ևս գները բարձրացել են։ Դրանք աճում են մի քանի ամիս անընդմեջ։ ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ գնաճի պատճառը Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունն է, որն ավելի է սրել համաշխարհային մատակարարումների հետ կապված խնդիրներն ու բարձրացրել պարարտանյութերի արժեքը։ Ըստ կազմակերպության պարենային գների ինդեքսի, որը հետևում է միջազգային շուկայում վաճառվող հիմնական ապրանքախմբերի զամբյուղին, թանկացել են հացահատիկը, բուսայուղն ու միսը, մինչդեռ կաթնամթերքի և շաքարավազի գները նվազել են։ Գնաճը հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական անորոշություններով՝ արձանագրում է փորձագետը։ Իսկ Հայաստանում սննդամթերքի գների աճը մի քանի գործոնով է պայմանավորված՝ ասում է տնտեսագետ Մերի Բոյաջյանը․

«Նախ՝ Հայաստանի տնտեսությունում պարենային ապրանքների ներմուծման ծավալը աճել է, ուստի համաշխարհային գների փոփոխությունները արագ ազդեցություն են ունենում Հայաստանի ներքին շուկայի վրա, զուգահեռ աճել են նաև գյուղատնտեսական արտադրության և լոգիստիկ ծախսերը»։

Արդեն մայիսին 12-ամսյա գնաճը գնահատվում էր 4 %–ի շրջակայքում։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասում է, որ դա բարձր է նշված թիրախից․

«Մենք աշխարհից անմասն չենք կարող մնալ, աշխարհում ստեղծված գնաճային իրավիճակը բնականաբար ազդելու է նաև Հայաստանի վրա, ու Կենտրոնական բանկի հիմնական գործն այս պահի դրությամբ լինելու է հասկանալը, թե գնաճը, որ հիմա ունենք՝ 5,3 ու ավելի վերև է գնալու, պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով, ու կարելի է սպասել, որոշակի ազդակ չտալ, կամ եթե կան որոշակի պահանջարկի գործոններ, մենք պետք է որոշակի արձագանք ունենանք»։

Եռամսյակային տվյալներով՝ ցուցանիշներն ավելի հուսադրող են։ Առաջին եռամսյակում աճ արձանագրվել է ներմուծման ու արտահանման ցուցանիշներում։ Ցածր է կապիտալ ծախսերի կատարողականը։ Սա էլ բացատրություն ունի․ Պաշտպանության նախարարության որոշ կապիտալ ծախսեր առաջին եռամսյակում հետաձգվել են։ Բացի այդ՝ եղանակային պայմանների պատճառով էլ ճանապարհաշինական աշխատանքներն են հետաձգվել։

Քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։

Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսական և այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել արտադրողների հետ մշտական կապի պահպանումը՝ արտահանման խթանման միջոցառումները, ծրագրերն ու քայլերը լավարկելու, խնդիրները վեր հանելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով։ Այդ համատեքստում, երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված գործողությունների հետևողական իրականացումն ու այդ ուղղութամբ պետություն–մասնավոր հատված սերտ համագործակցությունը։

ԱՄՆ-Իրան համաձայնությունը պատրաստ է ստորագրման, բայց Իսրայելի դիրքորոշումն անփոփոխ է
Վաշինգտոնն ու Թեհրանը տեղեկացնում են, որ ավարտել են փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումը, որի ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վստահեցրել է, որ փաստաթուղթը ենթադրում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ իսրայելական բանակը կմնա Լիբանանում և կշարունակի պայքարը «Հեզբոլլահ»–ի դեմ, եթե նույնիսկ ԱՄՆ–ն ու Իրանը հակամարտության կարգավորման համաձայնագիր ստորագրեն։

ՀՀ վարչապետը X-ի իր էջում ողջունել է խաղաղության համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց միջնորդական ջանքերը։ Նա հույս է հայտնել, որ համաձայնությունը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար։

<audio controls src="https://hy.armradio.am/wp-content/uploads/2026/06/ANNA-NAZ-15-06-IRANAMN.mp3"></audio>

«Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները: Թող նավթը հոսի»,—սոցիալական ցանցերում գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նկատի ունենալով գործարքը Իրանի հետ։ Նա վստահեցրել է, որ այն կվերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը, որտեղով տեղափոխվում է համաշխարհային նավթի մոտ 20 %-ը։

Դոնալդ Թրամփն այժմ մեկնել է Ֆրանսիական Ալպեր՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին։ Այստեղ նա հանդիպելու է համաշխարհային առաջնորդների հետ և ներկայացնելու համաձայնագրի մանրամասները։ Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը վերջ կդնի ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին։

Գործարքի մասին առաջինը հայտարարեց Պակիստանը։ Այդ երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆը տեղեկացրել է, որ երկու կողմերը պատրաստ են անհապաղ և վերջնականապես դադարեցնելու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

AP գործակալությունը գրում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը նախնական համաձայնության են հանգել Հորմուզի նեղուցը բացելու և հրադադարը երկարաձգելու հարցում։

Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։ Իրանը պարզաբանում է, որ համաձայնագրի իրականացումը չի սկսվի, մինչև այն չստորագրվի, Ըստ գլխավոր միջնորդ Պակիստանի՝ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին էլ ասել է, որ Հորմուզի նեղուցը Իրանը փակ կպահի մինչև համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնագրի կապակցությամբ դիմել է իրանցիներին․

«Ես լիովին վստահ եմ, որ կարող ենք արագ կերպով Իրանը դուրս բերել այս ճգնաժամից։ Ոչ ոք չի ասում, թե մենք ուզում ենք հաշտվել Ամերիկայի հետ։ Մենք մեր սեփական գործը կանենք։ Ի՞նչ կարիք կա գնալու և հակամարտություններ սկսելու։ Ի վերջո, երկրում պետք է լինի մեկը, որն ունի առաջին և վերջին խոսքը ասելու իրավունք։ Սա այն բանն է, որին հավատում եմ»։

Իրանի կառավարությունը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հետ հրադադարի նոր համաձայնագրի շուրջ յուրաքանրյուր պառակտում երկրում կթուլացնի Թեհրանի բանակցային դիրքերը:

Իրանի նախագահը ազգային միասնության կոչ է արել և ամոթալի որակել այն վարքագիծը, երբ դավաճան են կոչում բանակցողներին։

Համաձայնագրի հարցում անհասկանալի է մնում Իսրայելի դիրքորոշումը։ Միջազգային մամուլը գրում է, որ այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ իսրայելական բանակը կմնա Լիբանանում և կշարունակի պայքարը «Հեզբոլլահ»–ի դեմ, անգամ եթե  ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվի։

Առայժմ ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ Թեհրանը չեն հրապարակում վերջնական համաձայնագիրը և չեն բացահայտում շատ մանրամասներ։

Միջազգային մամուլը նկատում է, որ մոտ 15 շաբաթ տևած հակամարտությունը հանգեցրել է էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդ է բանակցություններում, հայտարարել է, որ այս շաբաթ կլինեն նախապատրաստական քննարկումներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 60-օրյա տեխնիկական բանակցությունների հիմքը դնելու համար։

«Ուզում եմ շնորհավորել ԱՄՆ նախագահ Թրամփին, Իրանի գերագույն առաջնորդ Սայիդ Մոջթաբա Խամենեիին, իմ ընկերոջը և եղբորը՝ Իրանի նախագահ Փեզեշքիանին և բանակցային թիմի բոլոր անդամներին, որոնք այս դժվարին իրավիճակում մասնակցեցին այս խաղաղության ջանքերին և չկորցրին իրենց  իմաստությունն ու հասկացողությունը և իրականացրին սա։ Այս հիանալի օրը օրհնված էր ոչ միայն Պակիստանի, այլև ամբողջ աշխարհի համար»։

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը արդեն ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև Հորմուզի նեղուցը բացելու և Իրանի պատերազմում հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնագիրը:

«Դա շատ ողջունելի է, մատները խաչած ենք պահում, որ այն նաև նախաստորագրվի ուրբաթ օրը, քանի որ բոլորին անհրաժեշտ է, որ Հորմուզի նեղուցը բացվի և իրականում այս պատերազմը դադարեցվի: Այնպես որ, դա շատ ողջունելի է, և մենք հույս ունենք, որ այն կիրականանա»:

AP–ն նկատում է, որ Թրամփը և իրանցի պաշտոնյաները օրեր շարունակ ասում էին, որ առաջընթաց են գրանցում համաձայնագրի հասնելու ուղղությամբ, բայց նույնիսկ կիրակի օրը իրավիճակը անկայուն էր Իսրայելի և «Հեզբոլլահ»–ի զինյալների միջև՝ Լիբանանում նոր հարվածների պատճառով։

Ընթանում են Տ-9-31 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-9-31, /Հ-42/ (Զառիթափ)-Գոմք-Կապույտ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+600-կմ8+400 հատվածը։

Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 7.8կմ է։

Կապալառու կազմակերպությունը կատարել է նախագծով նախատեսված հողային աշխատանքների մոտ 70 տոկոսը։ Շուրջ 3կմ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Տեղադրվել են նաև մայթերի եզրաշարերը։ Ջրահեռացման համակարգերի կառուցումը Գոմքում գրեթե ավարտական փուլում է։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2-ը կալանավորվել են, իսկ 4-ի վերաբերյալ կայացվել է կալանավորման որոշում, հայտարարվել հետախուզում:

Ծաղկաձորի ճոպանուղու 225,1 հա տարածքը կվերադարձվի պետությանը. դատարանը բավարարել է դատախազության հայցը
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ծաղկաձորում գտնվող՝ 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

Դատական ակտի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Եվրոպայի խմբի հանդիպումը Հայաստանում
Երևանում անցկացվում է Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) Եվրոպայի խմբի հանդիպումը, որի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Հիշողությամբ պայմանավորված ժառանգություն․բարոյագիտական մոտեցումներ, մշակութային լանդշաֆտներ և անդրսահմանային համագործակցություն» թեմայով գիտական սիմպոզիումը:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, «ԻԿՕՄՕՍ/ՀԱՅԱՍՏԱՆ» (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե) կազմակերպության նախագահ Գրիգոր Նալբանդյանը, Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի նախագահ Թերեզա Պատրիսիուն, ոլորտի հեղինակավոր մասնագետներ:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի ներկայացուցիչներին Հայաստանում և նշել, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի դերը համաշխարհային ժառանգության պահպանության գործում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել  նաև ԻԿՕՄՕՍ Հայաստանի գործընկերներին՝ մասնագիտական աջակցությամբ մշտապես նախարարության կողքին լինելու և իրենց գիտելիքներն ի շահ հայկական մշակութային ժառանգության պահպանության ծառայեցնելու համար:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետական  քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային հարթակներում հայկական հուշարձանների հանրահռչակումն է, և այդ ուղղությամբ նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերներ հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ԱԼԻՖ, Ասիական մշակութային ժառանգության դաշինք, ԻԿՕՄՕՍ, ԻԿԿՌՕՄ (Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրության միջազգային կենտրոն), Եվրոպա Նոստրա, Եվրոպական միություն և այլն։

«Մասնավորապես՝ Հայաստանն ակտիվացրել է ջանքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության մասին 1972 թ. և 1954 թ. Հաագայի կոնվենցիաների ուղղություններով: 29 տարվա դադարից հետո 2024 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում է ընդգրկվել «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը, իսկ 2025 թ․՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» հայտերը։ Ընդամենը մեկ ամսից Կորեայում կայանալիք Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստի ընթացքում մենք կհայտարարենք ևս մեկ հուշարձանախմբի՝ նախնական ցանկում ընդգրկվելու մասին»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը և շեշտել, որ միաժամանակ շարունակվում է «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը նախնական ցանկից հիմնական ցանկ տանելու ուղղությամբ աշխատանքը։

Նախարարի ընդգծմամբ՝ Հայաստանն առաջիններից է, որ գործարկել է Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի նոր գործիքակազմերից մեկը՝ «Նախնական կարիքների գնահատում» փուլը, որն իրականացնում է  ԻԿՕՄՕՍ-ը: Նրա տեղեկացմամբ՝ ավելի քան վեց ամիս  հայ փորձագետները համագործակցել են ԻԿՕՄՕՍ-ի փորձագետների հետ՝ ստանալով արժեքավոր դիտարկումներ և կարծիքներ. «Հիմա մենք հայտի լրամշակման փուլում ենք, և ես լիահույս եմ, որ մոտ երկու տարի հետո «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտն այս աշխատանքի շնորհիվ  կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցուցակում»:

Շարունակելով համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքների  ներկայացումը՝  նախարարը նշել է, որ  նախորդ տարի Հայաստանն ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի կոմիտեի անդամ առաջիկա 4 տարիների համար։

«1954 թ. Հաագայի կոնվենցիայի ուղղությամբ՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 20-րդ նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է ընթացիկ նստաշրջանի փոխնախագահ։ Պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացվել «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախմբին ուժեղացված պաշտպանության կարգավիճակի շնորհման հայտադիմումը: Այս տարի հաստատվեց նաև Արմավիրի մարզի սահմանային գոտում գտնվող Շուշանավանքի վերականգնման աշխատանքների իրականացման Ալիֆի աջակցության ծրագիրը: 2025 թվականին պետական բյուջեի միջոցներից հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար հատկացվել է  ավելի քան 1.7 մլրդ ՀՀ դրամ, ինչն աննախադեպ բարձր ֆինանսավորում է ոլորտի համար: 2025 թ. ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվել են 17 հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, որոնցից 7-ի աշխատանքներն ավարտվել են: Այս տարի պլանավորված են ավելի մեծ թվով՝  21 հուշարձանների վերականգնման աշխատանքներ, որոնց մեծ մասն արդեն սկսվել է: Նախարարությունն ուշադրություն է դարձնում ոչ միայն հուշարձանների վերականգնմանը, այլ նաև դրանց շուրջ պատշաճ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանը»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն արձանագրել է նաև, որ մի քանի հնավայրերի հարակից տարածքներում արդեն իսկ կառուցվել են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, որոնք նոր որակի ծառայություններ են առաջարկում քաղաքացիներին,  զբոսաշրջիկներին:

«ԿԳՄՍ նախարարության առաջարկով շուտով Հայաստանի Հանրապետությունը կմիանա նաև «Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիային, որը մեր պետության՝ վերջին չվավերացված կոնվենցիան էր մշակույթի ոլորտում»,- նշել է նախարարը՝ շեշտելով ՀՀ հավատարմությունը միջազգային կոնվենցիաներով ստանձնած հանձնառությունների կատարմանը։

Այս համատեքստում նա հատուկ անդրադարձել է հայ ժողովրդի՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությանը՝ հույս հայտնելով, որ ԻԿՕՄՕՍ-ի Եվրոպայի խմբի հանդիպումը կնպաստի այդ ուղղությամբ աշխատանքների բարելավմանը։

«Հիշողությամբ պայմանավորված ժառանգություն․ բարոյագիտական մոտեցումներ, մշակութային լանդշաֆտներ և անդրսահմանային համագործակցություն» գիտական սիմպոզիումի աշխատանքները կշարունակվեն թեմատիկ զեկույցներով: Միջազգային կառույցի գործընկերների հետ որպես բանախոսներ հանդես կգան նաև ԻԿՕՄՕՍ Հայաստանի ազգային կոմիտեի անդամները՝ ներկայացնելով իրենց հետազոտությունները, փորձառությունն ու մասնագիտական տեսլականը միջազգային հարթակում։ Նրանք միջազգային մասնագիտական համայնքին կներկայացնեն Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության փորձն ու ձեռքբերումները։

Հունիսի 24-ին՝ Լիպարիտ Ավետիսյանի մեծ սպասված մենահամերգը. «Սուրճ ու սեր առավոտից»
Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուր. օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյան

Թեման. Հունիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Լիպարիտ Ավետիսյանի մեծ սպասված մենահամերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Կխոսենք համերգային ծրագրի, ստեղծագործական ուղու և առաջիկա անակնկալների մասին։

Օրվա թեման. Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է։ ՀՀ պետական խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը։ «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006 թվականի հունիսի 15-ին, իսկ ՀՀ պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին։

Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը.

Օրվա լրահոս,

Եղանակի կանխատեսում,

Քաղաքի խցանումների վիճակ,

Տարադրամի փոխարժեքներ,

Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,

Լավագույն երաժշտական ընտրանի,

Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցերին
ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Մարթա Կոսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը նաև լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ժողովրդավարական քվեով ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի հիման վրա հաջորդ շրջանում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի, եվրոպական ինտեգրման առաջմղման տեսլականին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ և դրանց իրացման ուղղությամբ առաջիկա անելիքները:

Նախարար Միրզոյանը և հանձնակատար Կոսը մտքեր են փոխանակել հուլիսի 5-ին հանձնակատարի՝ Երևան այցի օրակարգի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձը՝ տեղեկացնելով, որ ազատությունից զրկման ժամանակահատվածում ձեռք է բերել մի շարք առողջական խնդիրներ։

Հայաստան վերադառնալուց հետո դիմել է բուժհաստատություն, անցել անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքներով ցուցվել են վիրահատություն, ֆիզիոթերապիա և այլ բժշկական միջամտություններ:

Քաղաքացին հայտնել է, որ ներկայում ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողանում ստանալ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը և խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ ցուցված բուժօգնությունն անվճար հիմունքներով ստանալու հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ քաղաքացու դիմումին անմիջապես ընթացք է տրվել և համապատասխան առաջարկ է ներկայացվել Առողջապահության նախարարություն:

Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում` հնարավորին սեղմ ժամկետում կազմակերպվել են բոլոր բժշկական հետազոտությունները և իրականացվել է անհրաժեշտ վիրահատությունը:

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, կեղծ մեղադրանքներով Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։

Վերոնիկա Զոնաբենդն այդ մասին հայտարարություն է տարածել:

«2023 թ․ սեպտեմբերից իմ ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։

Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։

Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։

Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները»,- ասված է հայտարարության մեջ։

Զոնաբենդը հավելել է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից: Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։

«Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։ Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմեն տիկին Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։

Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն։

Ես հավատում եմ, որ կարող ենք մարդ մնալ միայն այն դեպքում, եթե թույլ չտանք, որ անտարբերությունը դառնա նորմ, սովորական երևույթ, եթե, նույնիսկ ամենածանր հանգամանքներում, շարունակենք պահպանել կարեկցանքը, սերը և գթասրտությունը»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը։

Այս նախաձեռնությունը, ըստ նրա, քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։

«Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։

Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել: Նամակները հնարավոր է ուղարկել հետևյալ հասցեով՝ letters@freearmenianprisoners.com: Subject հատվածում խնդրում ենք գրել Letter of Support — Armenian Detainees: Եթե նամակն ուղղված է կոնկրետ անձի, խնդրում ենք ավելացնել նրա անունը Subject հատվածում։

Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը։

Երևանում կգործի 5-շաբաթյա ճամբար
Երևանի «Արև Արենա» բացօթյա համերգասրահում հուլիսի 6-ից կմեկնարկի 5-շաբաթյա ամառային ստեղծագործական ճամբար երեխաների և պատանիների համար, որի հայտերի ընդունումը կանցկացվի հունիսի 15–30-ը։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ծրագիրը նպատակ ունի ստեղծել ստեղծագործական միջավայր, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել իրենց արվեստագիտական հմտությունները և մասնակցել բազմաբովանդակ մշակութային ծրագրերի։

Ճամբարի ընթացքում նախատեսվում են դերասանական արվեստի, երաժշտության, պարի և կերպարվեստի ուղղություններով պարապմունքներ, ինչպես նաև հանդիպումներ արվեստագետների հետ և մասնակցություն համերգների ու ներկայացումների։

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և ապահովել բովանդակալից ամառային զբաղվածություն։

Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ 010 35 15 75, 077 487 070։

Մարթա Կոսը կայցելի Հայաստան
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ հուլիսի 5-ին կայցելի Հայաստան՝ ԵՄ-ի և Հայաստանի համագործակցության խորացմանն ուղղված կոնկրետ քայլեր քննարկելու նպատակով։

Կոսը հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից առաջ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանին։

«Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ փորձելով ազդել երկրի վրա և հեռացնել այն իր ժողովրդի կողմից կատարված ժողովրդավարական ընտրությունից», — գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը։

Նրա խոսքով՝ ԵՄ Արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստում անդամ պետությունները կքննարկեն, թե ինչպես կարող է Եվրամիությունը շարունակել աջակցել Հայաստանին և ցուցաբերել համերաշխություն։

Կոսը նշել է, որ ԵՄ-ն կտրամադրի ֆինանսական աջակցություն Հայաստանին և կօգնի հեշտացնել երկրի առևտրային կապերը հարևանների և եվրոպական շուկաների հետ։

«Ես կմեկնեմ Երևան հուլիսի 5-ին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար», — ընդգծել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը։

Russia continues to intensify pressure on Armenia, trying to influence the country away from the democratic choice made by its people in the last elections.

I met Foreign Minister @AraratMirzoyan ahead of tomorrow’s Foreign Affairs Council, where we will discuss with Member… pic.twitter.com/ubtWxsYxLp
— Marta Kos (@MartaKosEU) June 14, 2026