Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

վկայագիր գո

Հայերեն

վանկեր՝ վ(ը)•կա•յա•գիր 

Ստուգաբանություն

վկա + ա + գիր

Գոյական

  1. գրավոր վկայություն, վկայական, վկայաթուղթ  Նոտարը սխալ էր վավերացրել հողի վկայագիրը: (Ակսել Բակունց)
  2. ուսումնական հաստատության ավարտական ատեստատ կամ դիպլոմ  Փարիզեն նոր դարձած էր բժշկության վկայագիրն ի ծոցին: (Գրիգոր Զոհրապ)
  3. (փխբ․) որևէ բանի վկայությունը հանդիսացող փաստաթուղթ
  4. (փխբ․) գրավոր հուշարձան (երկ, արձանագրություն և այլն), որ հարազատ կերպով ներկայացնում է այս կամ այն իրադարձության՝ երևույթի և այլնի պատկերն ու պատմությունը  Պռոշյանի վեպերը 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գյուղի կյանքի վառ վկայագիրն են (դասագիրք):
  5. (փխբ․) որևէ բանի ապացույցը՝ վկայությունը հանդիսացող փաստ՝ տվյալ՝ հանգամանք  Կպարծենամ դիվիզիայով մեր Հայկական, և Թամանյան մեր կոչումով, որ լոկ բառ չէ սովորական, վկայագիր է քաջության: (Անահիտ Սահինյան)

Հոմանիշներ

  1. վկայական, վկայաթուղթ
  2. հաստատագիր, հավաստագիր
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա  հանրագիտարան     Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան     Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր  ազատ նորություններ     Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու     Վիքիդարան  ազատ գրադարան     Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ       Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը