

«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն (ԴԻԳՆԻԹԻ) ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ.-ին Հայաստանում։
Առաքելությունն է նպաստել ներառական, առողջ, արժանապատիվ և իրավահավասար հասարակության ձևավորմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, որակյալ և հասանելի առողջապահական ծառայությունների ապահովման, կարողությունների զարգացման, սոցիալական աջակցության համապարփակ ծրագրերի և համակարգային փոփոխություններին ուղղված գործողությունների միջոցով։



















































